00:00:00

Աղվան Վարդանյանը չի քվեարկի Փաշինյանի օգտին. պատրաստ է մանդատը վայր դնել

22:38, 01 մայիս 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն ինքը չի մասնակցի քվեարկությանը: Ըստ Վարդանյանի եթե կուսակցությունը դրանից  հետո որոշի, որ ինքը պետք  է վայր դնի պատգամավորի մանդատը, ապա հենց այդպես էլ կանի: Աղվան Վարդանյանի խոսքով՝  աշխարհաքաղաքական  բարդ  խաղ է, որի ծալքերը իր համար անհասկանալի են: «Ես հավատում եմ Նիկոլի անձնազոհությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել:  Վտանգի կանխազգացում ունեմ: Չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը մեծ բարդ ու բազմաշերտ խաղի համակցություն չէ անհայտ ծալքերով: Ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր