00:00:00

Գնացել է շենքի բակ, ինքնաձիգից կրակել ու հեռացել. Արտակարգ դեպք՝ Երևանում

12:06, 12 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ: Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ նշված բակում ինքնաձիգից օդ էր կրակել Վեդի քաղաքում բնակվող 28-ամյա տղամարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ ներկայացնելով ինքնաձիգը: Տղամարդը ձերբակալվել է։ Ինքնաձիգն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր