00:00:00

Մարուքյանը խոստովանեց, որ ինքն էլ է սխալվել

22:35, 01 մայիս 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ իրավիճակը լարված է, և իրավիճակի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է։ «Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամի լույսի ներքո պետք է հետևություններ անենք, երկրում անդառնալի փոփոխություններ են եղել, և դրանք դրական են, քանի որ կա քաղաքացիական զարթոնք, և այդ զարթոնքը սահմանադրական ձևակերպում պետք է ստանա»,-ասաց Մարուքյանը։ Մարուքյանը, որը ի սկզբանե դեմ էր Նիկոլ Փաշինյանի քայլերթային պայքարին, խոստովանեց, որ ինքը ևս սխալվել է։ «Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհը, բայց հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի սահմանադրական հանգրվանի։ Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը, ով որ կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա՝ պետք է վարչապետի պաշտոնում ընտրել Նիկոլ Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր