00:00:00

Խորհրդարանում վիրավորեցին իրար

22:00, 01 մայիս 2018

Սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում: Ատելության ու թշնամանքի սերմանում է: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Նա նշեց, որ խոսվում է սիրո ու համերաշխության հեղափոխության մասին և նայելով պայծառ երիտասարդների դեմքերին ինքը տեսնում է, որ այդ եզրույթը կարող է կիրառվել, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: «Սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում: Ատելության ու թշնամանքի սերմանում է: Մենք զգում ենք, որ սա ունենք, որ բերել ենք ջրբաժան գիծ ենք գծում, սև ու սպիտակներով ենք շարժվում, ՀՀԿ-ն ամենավատ ուժն է, գամված է իր աթոռներին... Ժողովուրդ, լավ էլի, ամեն ինչ այդքան պարզ է ու պարզունակ: Նայեք, թե ովքեր են միացել այդ ջինջ շարժմանը, ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքեր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցերը լուծելու մասին... մոռացա՞ք այդ ամենի մասին, շուրջներդ նայեք: Էդ ի՞նչ եղավ, ինչ-որ մի ակնթարթում բոլորը մաքրվեցին, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք, ստեղ կա Հանրապետականի խնդի՞րը։ Մի հատ շուրջներդ նայեք, ինչ տիպի նպատակներով ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ», - հայտարարեց Կարեն Բեքարյանը։ Նա կոչ արեց նաև նայել, թե երբ են այդ ուժերը միացել շարժմանը։ «Երեխեք, մի հատ խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ ա նայել», - նշեց Բեքարյանը։ Ապա «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե Կարեն Բեքարյանը քաղաքական պատվեր է կատարում. «Ո՞վ ա ձեզ իրավունք տալ, ո:վ է այդ հանձնարարությունը տվել ձեզ, ո՞վ է ձեզ իրավունք տվել, գալ ու երկրորդ քաղաքական ուժին նման բան ասել, հանգիստ նտսեք ձեր տեղը, դուք քաղաքական վերլուծաբանի ինչ-որ համբավ ունեք, ձեր ականջներին ինչ-որ լսեցիք, օղ արեք, բոլոր պատասխաններն ստանալու եք»: Նշենք, որ վիճաբանություն տեղի ունեցավ նաեւ Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Մելիքյանի միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր