00:00:00

6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը մեկ շաբաթ անց ներկայացել է ՃՈ

13:14, 11 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոտովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 10-ին, ժամը 15.55-ին, ՃՈ է ներկայացել 32-ամյա վարորդը և տվել բացատրություն, որ երեխային վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր