Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի լրագրողների ասոցիացիայի քվեարկության արդյունքում ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Սալահը, ամռանը տեղափոխվելով Ռոմայից Լիվերպուլ, միանգամից դարձավ թիմի առաջատարը և արդեն 31 գոլ է խփել: Եվս մեկ գոլ խփելու դեպքում եգիպտացին բացարձակ ռեկորդակիր կդառնա: