00:00:00

Այ Նիկոլ ջան, բա որ դու գնաս իշխանության յանից, բա էս ո՞ւմ յանից գնամ (տեսանյութ)

21:46, 01 մայիս 2018

«Կռիվ չկա, պիտի բարիշենք»,-Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթն այսպես սկսեց գենարալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան  Սարոյանը: Ապա նա շարունակեց, որ այս պետությունն այսպես չի սկսկվել, ամեն մի քարի համար արյուն է թափվել: «Իսկ հիմա կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Մարդիկ այսօր շատ պրոբլեմներ ունեն, իշխանությունից դժգոհ են, մարդիկ իրենց քայլն արեցին՝ ասելով, որ միթոմ Սերժ Սարգսյանն է խանգարում այս պետությանը՝ մոռանալով նրա արածները: Բայց այդպիսի մարդ չկա, ով աշխատում է ու սխալ չի անում: Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալ: Լավ փորձում էիք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի հետ, ասաց՝ լավ ես գնացի, էս էլ ձեզի, հիմա դուրս է գալիս, որ պաշտոնակռիվ է էթում արդեն, այդպես չի կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, սաղդ էլ գիտեք, բայց Նիկոլի նման ընդդիմություն չկա, Նիկոլը որ գնաց ընդդիմություն ո՞վ կլինի: Այսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք ա, նա մի տղա էր, ով հելնում էր, ժողովրդի տեղից խոսում էր, այ Նիկոլ ջան, բա որ դու գնաս իշխանության յանից, բա էս ո՞ւմ յանից գնամ, մենք իրար հետ յոլա էինք տանում»,-ասաց Սարոյանը: Նա հորդորեց ՝ հիմա պետք է մտածել այս ամենի տակից ինչպես դուրս գալ: «Էս ինչի՞ համար ենք ուլտիմատումներով իրար հետ խոսում, արեցիք քո գործը, լավ էլ արեցիր, մարդն էլ ասաց՝ առեք, չեք ուզում ինչի, առեք ձեր աթոռը, դուք արեք, բայց ինչի իմիննոյ դո՞ւ: Ես Նիկոլի տեղը լինեի՝ կասեմ Սասուն ջան, դու, Արամ ջան, դու: Մեկա ես գիտեմ՝ Նիկոլին վարչապետ դնենք, էլի ընդդիմություն է լինելու, հելնելու է, կռիվ անի»: Սարոյանի համար զարմանալի է, թե ինչու են սկսել հայտարարել, թե ՀՀԿ-ից «առնետավազք» է սկսվել, նման բան չկա: «Ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ եք ուզում այդ վլաստը»,-հարցրեց նա: Մանրամասներ՝ տեսանյութերում: https://www.youtube.com/watch?v=Syw3eah6Eik&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=W6g2VevW6aM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր