00:00:00

Երեւանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է

23:27, 10 մայիս 2021 Պատահարներ

Երեւանում այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 37-ամյա  Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել  հետիոտն, Երեւանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել էր հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Վարորդը ենթարկվել է նաեւ սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր