Armeniasputnik.am-ը գրում է.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածողը «Մերսեդես» մակնիշի տաքսի է եղել։ «Նիսանի» հետ բախումի հարվածից տաքսին հարվածել էր «Tashir Pizza» պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին։ Ավտովթարի ականատեսները Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնել:

Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածած տաքսին
Ինչպես արդեն հայտնել էինք, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

