00:00:00

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում

14:36, 10 մայիս 2021 Պատահարներ

Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։ «Սյսօր՝ Երեւանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետեւանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է նա։ Ավելի վաղ Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնել էին, որ ավտովթարը տեղի է ունեցել «Nissan» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջեւ։ Նշենք, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից է։ Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր