00:00:00

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ

14:26, 10 մայիս 2021 Աշխարհ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կհանդիպի Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը։ Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հետկոնֆլիկտային վերականգնման և խաղաղ կյանքի հաստատման հարցերը»,- նշել են նախարարությունում: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հիմնական խնդիրների թվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր