00:00:00

Եթե մի անգամ էլ ժողովուրդը պարտվի, լուծումը կմնա զենքի դաշտում․ Արամ Սարգսյան

20:55, 01 մայիս 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ամեն ինչից խոսում ենք, բացի ստեղծված իրավիճակից: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  պատասխաններին՝ Արամ Սարգսյանը դրանք չափված- ձեւված համարեց: Արամ Սարգսյանն ասաց, որ ուզում ենք ելքեր գտնել այս դահլիճում, բայց մոռանում ենք՝ ելք կա նաև փողոցում: «Ընտրություններն են հիմնական հանգուցալուծումն այս իրավիճակի: Ընտրության ժամանակ հաղթած եւ պարտված կողմերն  ընդունում են՝ հաղթել եւ պարտվել  են արդար ընտրություններում: Իսկ արդար ընտրության գարանտը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ նրա անուն է տալիս ամբողջ հայությունը»,- ասաց պատգամավորը: Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ընտրված իշխանությունն է: «Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ձեզ օրինակ: Բա նման հնարավորությունը, այս վերելքը… Մենք ուզո՞ւմ ենք, որ ժողովուրդն ուրախանա: Եթե մի անգամ էլ պարտվի ժողովուրդը,  լուծումը կմնա զենքի դաշտում: Դա՞ եք ուզում»,- ասաց նախկին վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր