00:00:00

Չեմ ուզում երեխաներս ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում․ Զոհրաբյան

20:45, 01 մայիս 2018

Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ հարցուպատասխանից հետո ելույթ ունեցավ: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հիմնավորեց, որ միացել են շարժմանը, որ դուրս գան  համակարգային այս ճահճից, որից գարշահոտ է գալիս: «Այս շարժումը «մեր դեմ խաղ չկա»-ն ու Մելիք-Ադամյանի դատավճիռը կոտրելու հնարավորությունն է:  Մենք միացել ենք, որ ՀՀՇ-ից չդառնան երկրապահ, երկրապահից`  ՀՀԿ, ՀՀԿ-ից` Էսէռ,  բոլշեւիկից` մենշեւիկ, մենշեւիկից էլ`  ՔՊ-ի անդամ»,- հայտարարեց Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շարժմանը միացել են, որ այլեւս երբեք քաղաքացին ընտրական առեւտրի առարկա չդառնա, որի վրա կարելի է շաբաշի նման 10 հազար դրամ շպրտել: «Ես քվեարկելու եմ, քանի որ չեմ ուզում` իմ ու ձեր  երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր