00:00:00

Արևելյան Երուսաղեմում շարունակվում են անկարգությունները. տուժել է 90 մարդ

15:30, 09 մայիս 2021 Աշխարհ

Արևելյան Երուսաղեմում շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, բախումները պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև շարունակվել են: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 90 մարդ, որոնցից 20-ին ստիպված են եղել հոսպիտալացնել: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը: Հաղորդվում է, որ ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ և խարույկ վառել Դամասկոսի դարպասի մոտ, որը ճանապարհ է բացում դեպի Երուսաղեմի Հին քաղաքի մահմեդական թաղամաս: Առնվազն 1 իսրայելցի սպա է վիրավորվել: Ի պատասխան ՝ Իսրայելի իրավապահները արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել: Բախումների հետևանքով ավելի քան երկու տասնյակ պաղեստինցի է հոսպիտալացվել  քաղաքի բժշկական հաստատություններում: Վնասվածքների հիմնականում առաջացել են ռետինե փամփուշտների, լուսաձայնային նռնակների և ծեծի հետևանքով: Միևնույն ժամանակ, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը տեղեկացրել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը թույլ չեն տվել շտապօգնության մեքենաներին հասնել Դամասկոսի դարպասի տարածք՝ վիրավորներին օգնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր