00:00:00

Բելառուսի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

13:48, 09 մայիս 2021 Աշխարհ

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․
«Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով:
Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի խորհրդանիշ, հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ: Անցյալի հանդեպ սրբազան հիշողությունը, որպես հարգանքի տուրք մեր նախնիների հերոսությանը, ամուր հիմք է համագործակցության ամրապնդման համար, որը մեզ հնարավորություն է տալիս կայուն զարգանալ և համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր