00:00:00

Անընդունելի է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը․ կոչ ենք անում Ոստիկանությանը և Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան»

12:53, 09 մայիս 2021 Իրավական

Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»–ը։ Լրագրողի հարցին, թե ինչու՞ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչու՞ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են, իսկ մյուս լրագրողները Եռաբլրում լուսաբանման համար թույլտվություն են ստացել։ Նշենք նաև, որ մինչ այդ Armnews-ի լրագրող Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղել, որից հետո թիկնապահները և ժ/պ-ի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը քաշեցին լրագրողի ձեռքը, փակեցին նրա ճանապարհը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, Սահմանադրությամբ սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումը։ Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում, չխափանել լրագրողների մասնագիտական աշխատանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր