00:00:00

Վթար Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին. կա վիրավոր

12:40, 08 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: «Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին. Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր