00:00:00

Հայաստանը նվազ հանցավորություն ունեցող երկրների առաջին տասնյակում է.Վլադիմիր Վարդանյան

12:09, 07 մայիս 2021 Իրավական

2020թ-ը ՀՀ -ի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և համավարակի պատճառով շատ բարդ էր: Դա նաև ազդեցություն է ունեցել Դատախազության վրա և զեկույցի հաղորդման բովանդակության վրա: Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը համաշխարհային մակարդակով հանցավորությունների ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից է. «Սա մեզ համար բավարար չէ, պետք է ձգտենք դառնալ առավել քիչ հանցավորություն ունեցող երկիր, դրա համար ունենք նախադրյալներ, եթե մենք համապատասխան գործիքակազմ ունենանք, սա հնարավոր է»,-ասաց իմքայլական պատգամավորը: Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանը նվազ հանցավորություն ունեցող երկրների առաջին տասնյակում է. «Պետք է արձանագրենք, որ ունենք հանցավորության նվազում, սա ձեռքբերում է: 2018թ-ը արձանագրվեց սպանությունների աննախադեպ ցածր թվով՝ ընդամենը 35 սպանություն է տեղի ունեցել այդ տարում: 2019-ին և 2020-ին իրավիճակը մի փոքր փոխվել է, բայց շեղումը շատ մեծ չէր: Այս տարի սպանությունների թիվը 50 է, իհարկե, սրանով չպետք է բավարարվենք, պետք է ավելի նվազեցնենք թիվը»,-ասաց Վարդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր