00:00:00

Ավտոմեքենան 12 մետր բարձրությունից ընկել է ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ․ մանրամասներ

23:16, 06 մայիս 2021 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված  թիթեղյա պարսպին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր մինչև շտապօգնության  ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր