00:00:00

Արթիկում 45-ամյա գյումրեցու «Օպել»-ում թմրանյութ է հայտնաբերվել

15:10, 06 մայիս 2021 Իրավական

Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Գյումրիում բնակվող 45-ամյա մի տղամարդ մեքենայում թմրանյութ ունի։ Տեղեկությունների համաձայն՝ նա այդ պահին Արթիկ քաղաքում էր։ Տվյալներն օպերատիվորեն իրացվեցին։ Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ «Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր