00:00:00

Զովունիի մոտ «Opel»-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները, հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

12:26, 05 մայիս 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10։20-ի սահմանում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր