00:00:00

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 58–ամյա վարորդը Nissan X-Trail-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն

23:21, 04 մայիս 2021 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ,  58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած  Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի  համանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ  Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ քննիչ  Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի  ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր