00:00:00

«Կալաշնիկովի» ինքնաձիգների առգրավման ու հանձնման դեպքեր ոստիկանության Նոր Նորքի բաժնում

15:33, 30 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի լույս 30-ի գիշերը Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն ստացան, որ Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 39-ամյա տղամարդը Շևչենկոյի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նա քրեական հետախույզներին հայտնեց, որ տան խորդանոցում ինքնաձիգ է պահում։ Ժամը 2-ի սահմաններում էլ հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը՝ 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքը, նախնական տվյալներով, բերվել էր անցած տարի Արցախից։ Ինքնաձիգի առգրավումից ժամեր առաջ էլ՝ ապրիլի 29-ին, Նոր Նորքի բաժնում արձանագրվել էր ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝  բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 5,45 մմ տրամաչափի փամփուշտները բաժին բերած տղամարդը հայտնել էր, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր