00:00:00

Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերված մարդու գանգի դեպքով նյութեր են նախապատրաստվում

18:06, 29 ապրիլ 2021 Իրավական

2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ: Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր