00:00:00

«Չայնիի ոլորաններում» բախվել են «Օպել»-ն ու «ԿամԱԶ»-ը. կան վիրավորներ

14:17, 01 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 01:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Opel» եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) եւ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բախման հետեւանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ Ա. (ծնված 1955 թ.) եւ Մ. (ծնված 1990 թ.) Ա.-երն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ա.-ի եւ Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր