00:00:00

BMW X5-ը Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ (ֆոտո)

12:27, 29 ապրիլ 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արման Զուրաբյանը իր վարած BMW X5 մակնիշի 01 AԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա Արման Թաթոսյանն ու Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թաթոսյանը՝ «Աբովյան», իսկ Հ. Օհանյանը՝ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր