00:00:00

Գեղարքունիքում Opel-ը բախվել է բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում. մահացածին և վիրավորին գտել են դրսում

11:07, 29 ապրիլ 2021 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 22 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության ծառայող էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր