00:00:00

Հրդեհ՝ Արին գյուղի միջնակարգ դպրոցում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

22:43, 28 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 28-ին, ժամը 16:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արին գյուղի դպրոցի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցում գտնվող միջնակարգ դպրոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 18։50-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ) և ջերմահարվել թիթեղյա ծածկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր