00:00:00

ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին

19:16, 28 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Հ․ Ռ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր