00:00:00

Նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում կանոնադրությանը. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա

20:42, 28 ապրիլ 2021 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում այսօր անակնկալ հայտարարություն է արել: «ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն: Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել: Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության 11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն: 11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել. ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել, բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում, Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների: Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի», - ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ ապրիլի 29-ին տեղի է ունենալու ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում կայանալու է ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր