Համացանցում տարածված «Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ո՛չ Մարալ Նաճարեանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաճարեանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։
Ոստիկանությունից հայտնում են, որ միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821 որոշմամբ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ։
Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ ոստիկանություն, օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։