00:00:00

Ապօրինի ծառահատումներ Տավուշում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

19:40, 27 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 25-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի մեքենան: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նույն օրը, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանները ստուգել են Աչաջուր գյուղի 35-ամյա բնակչի՝ 5 խմ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ նա նույնպես փայտանյութը ձեռք էր բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Մեքենաները, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր