00:00:00

30-ամյա տավուշցին ապրիլյանից մնացած ատրճանակ է մոտը պահել․ նա բերման է ենթարկվել

18:47, 27 ապրիլ 2021 Իրավական

Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցից կասկածվողը, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեց «WALTER» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում 4 փամփուշտով: Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակն ու փամփուշտները ձեռք էր բերել ապրիլյան պատերազմին մասնակցելու ընթացքում: Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր