00:00:00

Ռուս զինծառայողներ տեղափոխող բեռնատարը Ղարաբաղում պայթել է ականի վրա. կան ծանր վիրավորներ

13:51, 27 ապրիլ 2021 Պատահարներ

168.am-ը գրում է. Երեկ Avia.pro կայքը տեղեկացրել է այն մասին, որ ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Ղարաբաղում պայթել է հակատանկային ականի վրա: Պայթյունի արդյունքում ամենաքիչը երկու ռուս զինծառայողներ ստացել են ծանր վիրավորումներ, ընդ որում, ըստ որոշ ինֆորմացիայի, խոսքը գնում է հենց ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին: Ականը դրված է եղել այն շրջանում, ուր արդեն իրականացվել են ականազերծման աշխատանքներ: Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել: Կայքը գրել է նաև, որ ինֆորմացի չկա այն մասին, թե քանի զինծառայող է եղել բեռնատարի մեջ, և ինչպիսինն է վիրավորների վիճակը, քանի որ բացակայում է տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր