00:00:00

«Մարի Իզմիրլյան» մանկատանը 19-ամյա սաներից մեկը մահացել է

20:34, 26 ապրիլ 2021 Պատահարներ

ArmDaily.am-ի տեղեկություններով` «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներից մեկը օրերս մահացել է։ Աղջիկը 19 տարեկան էր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ArmDaily.am-ին ասաց, որ մահացողը ի ծնե տուբերոսկլորոզ է ունեցել։ «Պետք է նշել, որ այդ հիվանդությունը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի հետևանքով ախտահարվում են հենց թոքերն ու երիկամները։ Հիվանդության հետևանքով ախտահարված են եղել աղջկա թոքերը և երիկամները։ Մահն արձանագրվել է հենց երիկամային անբավարարվածությունից»։ Նա տեղեկացրեց, որ հիվանդությունը երեխայի մոտ ի ծնե է եղել, հենց այդ պատճառով էլ ծնողները ցանկություն էին հատնել, որ նրա խնամքը հանձնվի մանկատանը։ «Աղջիկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ ընթացքում աղջկան տեսակցել են մայրը, տատիկը և մյուս հարազատները։ Նրանք բոլորը երեխայի առողջական վիճակի մասին տեղյակ են եղել, հիվանդության մասին՝ նույնպես»։ Նա տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությանը տեղյակ են պահել, կատարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր