00:00:00

Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել

17:45, 26 ապրիլ 2021 Իրավական

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։ Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը կդիմի ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի էջից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր