00:00:00

Գիշերն ահազանգ է ստացվել, որ 27-ամյա քաղաքացին անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել

09:16, 26 ապրիլ 2021 Պատահարներ

Այօսր՝ ապրիլի 26-ին, ժամը 03։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ա․ Խ․-ն (ծնված 1994 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը։ Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինիս ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր