00:00:00

Դանիել Իոաննիսյանի քրոջ մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. Կան տուժածներ. Shamshyan.com

10:14, 23 ապրիլ 2021 Պատահարներ

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դոմինիկա Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։ Ավելին՝  սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր