00:00:00

Մեղրիի փոխքաղաքապետին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք կներկայացվի

21:11, 22 ապրիլ 2021 Իրավական

Մեղրիի քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խուլիգանությունը՝ կազմակերպված խմբի կողմից՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով կազմակերպելու հատկանիշներով)։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Օնիկ Առաքելյանը։ Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նշենք, որ սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել։ Արմեն Սամվելյանի փաստաբան Օնիկ Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են դատարան բողոք ներկայացնել՝ վիճարկելով ձերբակալման օրինաչափությունը։ Առաքելյանը տեղեկացրեց, որ ՔԿ-ում իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել կասկածանքի շուրջ՝ հայտնելով, որ որևէ հանցագործություն, որևէ արգելված գործողություն չի կատարել, իսկ իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումը զուտ քաղաքական բնույթի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր