00:00:00

Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել

18:29, 22 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն` լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու փամփուշտով և նույն տրամաչափի ևս մեկ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր