00:00:00

Կրակոցներ Էջմիածնում. ավտոմատից կրակոցներ են արձակել նաեւ ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ

09:09, 22 ապրիլ 2021 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել. Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է որ կվիրավորի նրա հարազատներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր