00:00:00

Կանխվել է 21-ամյա աղջկա ինքնասպանությունը

21:50, 30 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է մի աղջիկ, հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մոտենալով նրան, պարզել են, որ այդ աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել։ Ի վերջո, տևական ժամանակ ոստիկաններն այդ աղջկա հետ բանակցություններ են վարում, ինչի արդյունքում կարողանում են համոզել, որպեսզի հետ կանգնի այդ մտքի։ց և նրան վտանգավոր եզրագծից դուրս են բերում անվտանգ վայր և տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Նարգիզ Գ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է իր կյանքին վերջ տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր