00:00:00

Դանակահարություն՝ Շիրակի մարզում․ 68-ամյա ամուսինը մահացու դանակահարել է 64-ամյա կնոջը

11:27, 21 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 20-ին՝ ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա Լիանա Վարդանյանը, որը քիչ անց մահացել էր։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շիրակացու փողոցի տնակներից մեկում կնոջը դանակահարել է նրա 68-ամյա ամուսինը, որը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Տղամարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր