00:00:00

49-ամյա տղամարդ է բերման ենթարկվել, որդին է հանձնել նկուղում պահված ապօրինի զինամթերքը

17:30, 20 ապրիլ 2021 Իրավական

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 17-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գաջեգործների փողոցի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ 49-ամյա տղամարդը նույն օրը բերման ենթարկվեց բաժին, իսկ որդին իրենց շենքի նկուղից ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 144 փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքրեագիտական փորձաքննություններ։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր