00:00:00

«ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

10:48, 20 ապրիլ 2021 Իրավական

Այսօր՝ ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր