00:00:00

Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ

22:01, 19 ապրիլ 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող  50-ից ավել քրեական հեղինակություններ: Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝  «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն: Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ: SHAMSHYAN.com-ը փորձում է  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից  ճշտել դեպքի հանգամանքները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր