00:00:00

54 համարի երթուղայինում ուղևորին սպանած 58–ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

19:08, 19 ապրիլ 2021 Իրավական

«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, որը կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում 54 համարի երթուղայինում  40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի: Քննչական խմբի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, պարզվել էր ապրիլի 14-ին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի և սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր, որը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան: Նրան դանակի 3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում է Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է  մի քանի անգամ դատապարտված։
Լուսանկարը ՝ Գ. Շամշյանի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր