Երեւանում այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Lexus IՏ 250 մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida եւ Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել եւ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla եւ KIA մակնիշի ավտոմեքենաներին: