00:00:00

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր-Հաճն քաղաքում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

23:45, 17 ապրիլ 2021 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Աշոտ Հարությունյան փողոցների խաչմերուկում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի և Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Նելլի Բաղրամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներրը վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վաչագան Եղիազարյանի և ՊՊԾ ջոկի ոստիկան Արա Ցականյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավոր եղել է Mercedes-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Lexus-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ: Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ  Mercedes-ի վարորդը այլ անձ է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր