00:00:00

Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն

18:35, 17 ապրիլ 2021 Պատահարներ

Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարությունից հայտնել են, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ 1960 թվականին ծնված տղամարդ: Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են: Նախարարությունից հավելել են նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր